Ահազանգ է ստացվել, որ մարտի 20-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել` 12.40-ին:
Այրվել է Մ. Ղարիբյանին պատկանող խաղողի այգին` 1.5 հա:
Նույն օրը՝ժամը 14.27-ին, հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.42-ին, մարվել`14.52-ին:
Այրվել են Վ. Մովսիսյանին պատկանող ցախատանը պահեստավորված 1.5 խմ վառելափայտը, հարակից խոտածածկ 500 քմ մակերեսով տարածքը եւ 7 ծիրանենի:
Նույն օրը՝ժամը 14.55-ին, հրդեհ է բռնկվել Վայոց ձորում՝ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.31-ին, մարվել`15:40-ին:
Այրվել են խոտածածկ տարածք` 3500 քմ մակերեսով եւ մասամբ՝ 15 պտղատու ծառ:




























