Ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 07.05-ին, Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Թուրքմենստանի մի քաղաքացի, որը ապրիլի 5-ից Թուրքմենստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի՝ գողություն, հափշտակում կամ ապօրինի յուրացում հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: