Անցած տարվա օգոստոսի 26-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Գողացել էին ոսկյա զարդեր՝ տուժողին պատճառելով 800 հազար դրամի վնաս։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 09.30-ին, պարզվել է, որ գողությունը կատարել է Ոսկեհատ գյուղում ապրող 26-ամյա տղամարդը։ Նա գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ գողությունը կատարել է ինքը, իսկ ոսկյա զարդերն իրացրել է շուկայում:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:





























