Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» (հացադուլի) առաջին յոթնօրյակը լրանալու կապակցությամբ, մարտի 22-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակում կսկսվի «Ժառանգության» առաջնորդի զորակցմանը նվիրված լուռ հավաք:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ժամը 13:00-ին տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:

Այնուհետեւ ժամը 17:00-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, «Ազատության հրապարակը համարելով իշխանությունն ու ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու կարեւոր ասպարեզ եւ ժողովրդական հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը», «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները խորհրդարանական հայտարարությունները կհնչեցնեն ուղղակի հրապարակից:

Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին կդիմի շնորհակալական խոսքով:

«Իրավունքների եւ ազատությունների վերատիրացման գործընթացին մասնակցելն ու դրան զորակցելը յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: