Երկուշաբթի Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նասրաթ Ռահմիին:
Այս պահին զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Գործակալության տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խիտ բնակեցված թաղամասում, որտեղ գտնվում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններ:




























