2019-2020 թթ․ Երեւանի մանկապարտեզների 50% կվերանորոգվեն եւ կհիմնանորոգվեն: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:
«5000 քմ տարածք արդեն վերադարձվել է մանկապարտեզներին եւ աշխատանքներ են տարվում այդ տարածքներում նոր խմբեր բացելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:




























