Ամերիկյան Տեխաս նահանգում թեթեւ երկշարժիչ օդանավի կործանումից զոհվել է տասը մարդ, տեղեկացնում է տեղի CBS DFW հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքի ներկայացուցչին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Դալասի օկրուգի Էդիսոն քաղաքում կիրակի առավոտյան։

Ինքնաթիռը բախվել է անգարին օդանավակայանում։ Դրանից հետո այն հրդեհվել է։

Քաղաքի հասարակության հետ կապերի վարչության տնօրեն Մերի Ռոզենբիլթն ասել է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։