Հունիսի 29-ին, ժամը 08.00-ին, ԱԻՆ Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատից հաղորդում է ստացվել, որ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.2 կմ-ին հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դիակ՝ վրաերթին բնորոշ մարմնական վնասվածքներով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ինքնությունը չպարզված անձը հանդիսանում է 57-ամյա Սամվել Կիրակոսյանը:

Կատարվում է քննություն։