Հունիսի 29-ին,  ժամը 17.45-ին,  ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 80-ամյա Շողիկ  Գ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)  1-ին մասի մեղադրանքով: