Պակիստանում տղամարդը «հանուն պատվի» կրակելով սպանել է կնոջը, երկու երեխաների եւ ընտանիքի մյուս 6 անդամներին, ապա մարմինների հետ այրել տունը, հաղորդում է Reuters-ը:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ տղամարդը Պակիստան է վերադարձել Սաուդյան Արաբիայից, որտեղ դերձակ էր աշխատում: Նա տեսել է կնոջ լուսանկարն այլ տղամարդու հետ եւ հավատացել, որ նրանք սիրավեպ ունեն, եւ հանուն պատվի վերադարձել է սպանություն կատարելու նպատակով:

Բացի կնոջից եւ երկու երեխաներից, նաեւ նաեւ սպանել է իր 3 հարսներին, նրանց երեխաներին եւ կնոջ մորը: Սպանությանը ենթադրաբար ներգրավված են նաեւ նրա հայրն ու եղբայրը, որը թաքնվել է: Մարդասպանն ու նրա հայրը ձերբակալվել են:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ նման սպանությունների թիվը երկրում տարեցտարի ավելանում է, դրանց զոհ են դառնում կանայք եւ աղջիկներ: