Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն