ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր 45-րդ փախստականը զոհվում է Միջերկրական ծովը հատել փորձելիս, հայտնում է Rheinische Post պարբերականը:

«2015 թվականին մահացել է յուրաքանչյուր 269-րդ փախստականն ու միգրանտը, մեկ տարի հետո արդեն՝ յուրաքանչյուր 71-րդը, իսկ այս տարի՝ յուրաքանչյուր 45-րդը»,- պարբերականին ասել է Գերմանիայում վարչության ներկայացուցիչ Դոմինիկ Բարչը:

Անցյալ տարի ընդհանուր առմամբ խեղդվել է 2277 մարդ, այս տարի, ՄԱԿ տվյալներով, այդ թիվն արդեն կազմել է 584: 2015 թվականին ընդհանուր 14867 մարդ զոհվել է Միջերկրական ծովը հատել փորձելիս: