Մարտի 25-ին Գյումրիում նշվելու է Խոսքի Ազատության օրը, որին հրավիրվում են Հայաստանում գործող բոլոր լրագրողները, խմբագիրները, լրատվամիջոցները, ոլորտի հասարակական կազմակերպությունները, նրանց ընկերներն ու գործընկերները:

«Խոսքի Ազատության օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշպանել ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ եթերազրկման սպառնալիքից:

Հանդիսության ընթացքում նախատեսվում է իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների եւ լրատվամիջոցների պարգեւատրում եւ հյուրասիրություն: Հանդիսությունը տեղի կունենա Գյումրու Կինո «Հոկտեմբերի» հյուրասրահում, ժամը 14-ին:

Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այդ օրն իրենց համար տոն է, այս հայտարարությունը կարող են համարել որպես պաշտոնական հրավեր»,- ասվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: