Լատինամերիկյան ամենահայտնի երգիչներից մեկը՝ Ռիկի Մարտինը պարգեւատրվել է Վիտո Ռուսսո մրցանակով՝ համասեռամոլների եւ լեսբուհիների այանսի կողմից: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Fav24 պորտալը:
Տեղեկատվության համաձայն, ալյանսը պարգեւատրել է Մարտինին Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուի եթերում ելույթի համար, որտեղ երգիչը հրապարակայնորեն հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
Նա նշել է, որ իր «ստվերից դուրս գալը» միայն ավելացրել է իր երկրպագուների թիվը: «Twitter-ի իմ էջում գրանցված մարդկանց թիվը 500 հազարից աճել է 1,8 միլիոնի»,- ընդգծել է նա:
Մարտինը նաեւ պատմել է, որ ներկայումս պատրաստվում է շրջագայության, որի ժամանակ կներկայացնի իր նո ալբոմը՝ «Երաժշտություն+Հոգի+Սեքս»: Երգիչը մտադիր է իր հետ վերցնել նաեւ իր երկվորյակ երեխաներին՝ Մատեոյին եւ Վալենտինոյին:




























