Կոսովոն ժամանակավորապես արգելել է սերբ պաշտոնյաների մուտքը, ինչը բուռն արձագանք է ստացել Բելգրադում, հաղորդում է AP-ը:

Կոսովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կոսովոյի նկատմամբ Սերբիայի սպառնալիքների եւ մշտական քարոզչության պատճառով բոլոր սերբ պաշտոնական անձանց հարցումները կմերժվեն, քանի դեռ իրավիճակը չի փոխվել:

Ավելի վաղ սերբ պաշտոնական անձինք հայտարարել էին, որ Կոսովոն «հումանիտար ճգնաժամ» է փորձում ստեղծել երկրի հյուսիսում, որտեղ սերբեր են բնակեցված եւ մաքսատուրքեր է սահմանում սերբական ապրանքների ներմուծման համար:

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքով՝ մուտքի արգելքը երկու երկրների միջեւ կապը խզելու փորձ է: