Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմային առայժմ մեղադրանք չի առաջադրվել հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնել է գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրը:
Միեւնույն ժամանակ աղբյուրը հաստատել է լրագրող Գերոգի Գոնգաձեի սպանության գործով քրգործի հարուցման փաստը:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել են, որ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռինատ Կուզմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել Կուչմայի դեմ:





























