Ճապոնիայում տարերային աղետներից զոհվածների թիվը հասել է 9079-ի: Ազգային ոստիկանության տվյալներով, մարտի 22-ի դրությամբ մոտ 5,5 հազար մարդ զոհվել է Միյագի պրեֆեկտուրայում, 2,7 հազարը` Իվատեում:

Անհետ կորածների թիվը 12 հազար 645 է: Անհետ կորածների առավել մեծ թիվ արձանագրվել է Իվատեում` 5 հազարից ավելի, Ֆուկուսիմայում` 4,2 հազար, Միյագիում` 3,3 հազարից ավելի:

Ճապոնիայում մարտի 11-ին  8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:

Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: