Ամերիկյան Կոլորադո նահանգից Ջեսի մականվամբ ոստիկանական շունն առանցքային դեր է ունեցել Վայոմինգ նահանգում 12-ամյա աղջկա փրկության հարցում, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես ֆեյսբուքյան էջում հայտնել է շրջանի շերիֆ Ջեֆերսոնի գրասենյակը, շերիֆի տեղակալ Կ. Ֆոլսերը եւ նրա շուն Ջեսին գտնվում էին Վայոմինգում բոլորովին այլ գործով, երբ հաղորդագրություն են ստացել, որ անհրաժեշտ է օգնել կորած աղջկան գտնելու հարցում:

12-ամյա Բրիանա Վեյնարթը կորել էր երկուշաբթի առավոտյան, իսկ հաղորդագրությունը նրանք ստացել էին հաջորդ օրը:

Ֆոսլերը շան հետ զննում էին տարածքը 32 աստիճան շոգի պայմաններում երկու ժամ շարունակ: Հանկարծակի շունը կանգ առավ խոշոր թփի մոտ, որում թաքնվում էր քաղցած եւ ջրազրկված աղջիկը:

Բարեբախտաբար, երեխան վնասվածքներ չուներ:

Ոստիկանությունում հայտնել են, որ այժմ աղջկա մոտ ամեն ինչ լավ է, իսկ Ջեսին պատրաստ է նոր սխրանքների: