Ճապոնական ավտոմոբիլային ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրում գտնվող իրենց գործարաններից եւ ոչ մեկը ռադիացիայի չի ենթարկվել: Այս շաբաթ ընկերությունները սկսելու են մեքենաների եւ պահեստամասերի արտադրությունը:

Բացի այդ, Nissan-ի անխտիր բոլոր մեքենաները ստուգվելու են փորձագետների կողմից, հաղորդում է «Ավտոնովոստի-mail.ru»-ն: