Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնում, վաղը՝ մարտի 23-ին, ժամը 15:00-ին լրագրողներին կհանդիպի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
ԱՄՆ դեսպանը կխոսի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին, կներկայացնի ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության պատմությունը, այնուհետեւ կպատասխանի լրագրողների հարցերին:





























