Ֆինլանդիայում զինծառայողների միությունը հանդես է եկել զինվորական պարտքի թարմացման նախաձեռնությամբ, որպեսզի այն տարածվի ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yle-ին:
Միության ղեկավարի խոսքով՝ այդ ոլորտում իրավիճակն անարդար են համարում: Նրա կարծիքով՝ հավասար մոտեցումը կփոխի ծառայության նկատմամբ վերաբերմունքը:
Հարցումների համաձայն՝ ֆինների մեծամասնությունը մերժում է այդ գաղափարը, սակայն 15-24 տարեկան կանանց համար զինծառայության սահմանմանը:
Բաց աղբյուրների համաձայն՝ ֆիննական բանակը տվյալ պահին ունի 30,5 հազար զինծառայող:
Այս տարի մոտ 1,2 հազար կին հայտ է ներկայացրել կամավոր զինծառայության անցնելու համար:





























