Վաշինգտոնը կարող է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, հաղորդում է Al-Jazeera-ն՝ հղում անելով Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին։
Հուկի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ միջուկային գործարքի փոխարեն համաձայնագիր կնքել։
Թրամփի վարչակազմը կարծում է, որ գործարքի թերություններից մեկն այն է, որ այն չի վավերացվել Կոնգրեսի կողմից, հաղորդում է Reuters-ը։
Նշենք, որ Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ հուլիսի 7-ից կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը միջուկային համաձայնագրով նախատեսվածից բարձր։ Թեհրանի հավաստմամբ, դա համաձայնագրի խախտում չէ, քանի որ նախատեսված է պայմանագրի որոշակի դրույթներով։ Իրանը դիմել է այս քայլին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումից հետո, որը դուրս է եկել համաձայնագրից այս տարվա մայիսից։ Բացի այդ, Իրանը հայտարարում է, որ համաձայնագրի մյուս կողմերը, մասնավորապես՝ Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն կատարում համաձայնագրի իրենց պարտավորությունները։





























