Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտ մարտի 23-ի առավոտյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ճապոնիային օդերեւութաբանների տվյալներով` 6 մագնիտուդով երկրաշարժը ցունամիի վտանգ չի առաջացրել: NHK հեռուստաընկերության տեղեկություններով` ստորերկրյա նոր ցնցումները ԱԷԿ-ին վնաս չեն պատճառել, գրում է Lenta.ru-ն:

Մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով շարքից դուրս էին եկել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների սառեցման համակարգերը: Ատոմակայանում տեղի էր ունեցել պայթյունների շարք, մերձակայքում արձանագրվել է ռադիոակտիվ ճառագայթման բարձր մակարդակ: