Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը զգուշացնում է 7 բալ մագնիտուդով նոր հզոր հետցնցումների մասին, հայտնում է NHK-ն:  Ցնցումներն սկսել են ավելի քիչ նկատվել, սակայն 7 բալ մագնիտուդով ցնցումը առավել քան հավանական է:

Պաշտոնատար անձինք զգուշացնում են, որ հետցնցումները կարող են ավերել շինությունները, որոնք արդեն վնասվել են երկրաշարժերի եւ ցունամիների հետեւանքով, կամ էլ կարող են է’լ ավելի հզոր ցունամիներ առաջացնել:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել 9 բալ մագնիտուդով հզոր երկրաշարժ, իսկ դրան հաջորդած ցունամին լուրջ խնդիրներ է առաջացրել Ճապոնիայի էներգաբլոկներում: Ավելի ուշ ճապոնիայում տեղի են ունեցել եւս մի քանի տասնյակ ցնցումներ` ավելի նվազ հզորությամբ: Մարտի 22-ի տվյալներով, տարերային աղետին զոհ գնացածների թիվը հասնում է 9 հազար 199 մարդու: Անհետ կորած է համարվում 13 հազար 786 մարդ: