Հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի զիված ուժերի դիպուկահարների կողմից հակամարտության շփման գոտում հայ զինծառայողների զոհվելու փաստը «Երիտասարդ Համալսարանականների Միավորում» ՀԿ-ն կոչով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին եւ Մինսկի խմբի համանախագահներին`

ՀԿ-ն, մասնավորապես, կոչ է անում.

«1. Խստորեն դատապարտել Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների Ադրբեջանի կողմից կոպիտ խաղտման փաստերը, որի արդյունքում զոհվեցին հայ զինծառայողներ, որոնցից վերջինը ԵՊՀ  2-րդ կուրսի ուսանող Ահարոն Հայրապետյանն էր:

2. Հրապարակայնորեն հաստատել, որ հակամարտության լարվածությունը մեծանում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների արդյունքում եւ կատարված փաստերի վերաբերյալ անցկացնել անաչառ հետաքննություն:

3. Հաշվի առնելով, որ դիպուկահարների գործողություններից զոհվում են հայ զինծառայողներ` դիպուկահարներին միակողմանի` «բարի կամքի դրսեւորման» հետ քաշման համապատասխան հրապարակային  առաջակություն ներկայացնել նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը»: