Բուենոս-Այրեսում խափանվել է մեր ժամանակների հռչակավոր օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը։
Նրա նվագախմբի երաժիշտները որոշել են մասնակցել հանրահավաքին, որտեղ կառավարությունից պահանջելու են բարձրացնել աշխատավարձերը։
Արգենտինայի մայրաքաղաքում համերգի խափանման մասին անձամբ Դոմինգոն է հայտարարել, հաղորդում է «Fontanka.ru»-ն։
Վերջերս լրացել է երգչի 70 ամյակը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Դոմինգոյին հրավիրել է մասնակցելու անկախության 20-րդ տարեդարձին նվիրված մեծ համերգին։ Անկախության տարեդարձի կապակցությամբ Երեւանում համերգ կտա նաեւ մաեստրո Յուրի Բաշմետը։





























