Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ «Ինտեկո» ընկերության ղեկավար Ելենա Բատուրինայի ներկայացրած երկրորդ հայցը HTB հեռուստաընկերության դեմ «պատվի եւ արժանապատվության վերականգնման պահանջով»:
Հայցը վերաբերվում է «Այսօր. Ամփոփիչ հաղորդում» թողարկմանը, որը եթեր էր հեռարձակվել 2010թ. սեպտեմբերի 12-ին: Այնտեղ ասվում էր, որ Բատուրինայի ընկերությունը Մոսկվայի կառավարության միջոցով վաճառել է հողատարածքը շուկայականից բարձր արժեքով:
Ելենա Բատուրինան վաճառում է իր փայաբաժինը «Մոսկվա-Սիթի»-ում
Անցած տարվա վերջին որոշ ալիքներ վավերագրական ֆիլմեր ցուցադրեցին` վարկաբեկելով Մոսկվայի քաղաքապետի ընտանիքը: HTB -ն, օրինակ, ներկայացրել էր քաղաապետի եւ նրա կնոջ ընտանեկան բիզնեսի մութ կողմերը: HTB եւ PTP հեռուստաընկերությունները մաս-մաս ներկայացրել էին Լուժկովի կատարած բոլոր ապօրինությունները:
Յուրի Լուժկովի կինը հայտնվել է աշխարհի ամենահարուստ կանանց եռյակում





























