Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրաման է ստորագրել, որով գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարգիս Մարտիրոսյանն ավելի վաղ զբաղեցնում էր Մալաթիա-Սեբաստիայի բաժի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Կենտրոնականի բաժնի նախկին պետ Աշոտ Կարապետյանին նշանակել են քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:





























