Լրագրող Սերգեյ Տոպոլին ծեծի են ենթարկել Մոսկվայի կենտրոնում իր բնակարանի առջեւ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմիններից:

Ըստ աղբյուրի` մարտի 23-ին ոստիկանությունը տեղեկացել է ոչ վաղ անցյալում հայտնի լրագրող, 55-ամյա Սերգեյ Տոպոլի հոսպիտալացման մասին: Նախնական տվյալներով, երկու տղամարդ հարձակվել են Տոպոլի  վրա իր տան մերձակայքում: Լրագրողը գանգուղեղային վնասվածք եւ բազմաթիվ սալջարդեր է ստացել:

Ներկայումս քննվում է քրեական գործ հարուցելու մասին հարցը:

Նշենք, որ Տոպոլը աշխատել է բազմաթիվ հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են «Սեգոդնյան», «Կոմերսանտը», «Իտոգին»: Տոպոլի վերջին աշխատավայրը եղել է «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթը: Հենց այդտեղ էլ հայտնվել էր Տոպոլի գրառումը «Վլադիմիր Պուտինն ամուսնանո՞ւմ է Ալինա Կաբաեւայի հետ» վերտառությամբ, որը մեծ սկանդալ էր հարուցել: