Ժամանակակից ամենահայտնի հոլիվուդյան դերասանուհիներից մեկը` Էլիզաբետ Թեյլորը մահացել է 79 տարեկան հասակում, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Կրկնակի օսկարակիր դերասանուհին մեկ ամիս առաջ տեղափոխվել էր Լոս-Անջելեսի հիվանդանոց սրտի սուր անբավարարությունից հետո:

Էլիզաբեթ Թեյլորը ծնվել է 1932թ. գեղանկարչության եւ արվեստի գործերի անգլիացի վաճառականի ընտանիքում: Երբ աղջնակը յոթ տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, որտեղ հայրը գեղարվեստական պատկերասրահ բացեց Բեւեռլի-Հիլլզում: Արդեն փոքր հասակում Էլիզաբեթը աչքի էր ընկնում իր զարմանալի գեղեցկությամբ, եւ կինոյում նկարահանվելու առաջին հրավերը ստացել է դեռ 9 տարեկան հասակում: «Ամեն վայրկյան ծնվում է այդպիսին» (1942թ.) ֆիլմը սկիզբ դրեց նրա կարիերային: Շուտով նա բազմամյա պայմանագիր  ստորագրում «Մետրո Գոլդուին Մեյեր» ընկերության հետ: Նրա առաջին լուրջ դերասանական ձեռքբերումը «Վելվիտը ձիամրցումներում» ֆիլմն էր` աղջնակի եւ արշավային ձիու հոգեցունց բարեկամության մասին: «Լեսսի, վերադարձիր տուն», «Ջեյն Էյր» «Լուվրի սպիտակ ժայռերը», «Սինտիա» մանկական ֆիլմերից Լիզը սահուն անցում է կատարում ռոմանտիկ կերպարների, եւ 1951թ. նկարահանվում է «Տեղ արեւի տակ» ֆիլմում` Դրայզերի «Ամերիկյան պատմության» մոտիվներով:

50-60-ականներին նա երեք անգամ ներկայացվեց բարձրագույն կինոմրցանակի, սակայն «Օսկար. Ստացավ ոչ այնքան հաջող «Բաթթերֆիլդ» ֆիլմի համար: Այս ֆիլմում նկարվել նրան ստիպեց MGM-ը, սպառնալով, որ հակառակ դեպքում չի ստանա Կլեոպատրայի այդքան սպասված դերը:

1961թ. Թեյլորը ստացավ «Կլեոպատրա» ֆիլմում նկարվելու առաջարկը` այդ ժամանակների համար աստղաբաշխական` մեկ միլիոն հոնորարի դիմաց: Թեեւ մեծամասշտաբ ֆիլմն այդպես էլ ետ չբերեց իր ծախսերը, իսկ Թեյլորն այդպես էլ «Օսկար» չստացավ իր կյանքի մեծագույն դերի համար, նկարահանման հրապարակում նոր ու բուռն սիրավեպ սկսվեց նրա ու Մարկոս-Անտոնիոսի դերակատար Ռիչարդ Բարտոնի միջեւ: 1964թ. նրանք ամուսնացան, բաժանվեցին 10 տարի անց, մեկ տարի անց կրկին ամուսնացան եւ նորից ամուսնալուծվեցին: Այդ ընթացքում Բարթոնն ու Թեյլորը միասին նկարահանվեցին 11 ֆիլմերում:

1966թ. էկրաններ բարձրացավ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմը, որի հաար Թեյլորը ստացավ իր երկրորդ արձանիկը: Լիզ Թեյլորն այս ֆիլմում հանդես եկավ Մարթա Էլիզաբետի` գեր ու վուլգար կնոջ դերում:

Էլիզաբեթ Թեյլրն իր կյանքի ընթացքում ամեւսնացել է ութ անգամ:

Վերջին տարիներին նա լուրջ առողջական խնդիրներ ուներ:

1997թ. նա վիրահատեց գլխուղեղի ուռուցքը, իսկ մինչ այդ էլ հիվանդանոցում էր հայտնվել սրտի խնդիրների պատճառներով: 2002թ. նա մաշկի քաղցկեղի դեմ բուժման կուրս անցավ:

2009թ. հունիսին Մայքլ Ջեքսոնի մահից հետո Թեյլորը հայտնվեց հիվանդանոցում` ծանրագույն սթրեսի պատճառով, նաեւ սրտի վիրահատություն տարավ: 2010թ. տեղեկություններ տարածվեցին, որ նա մտադիր է 9-րդ անգամ ամուսնանալ, այս անգամ սեւամորթ Ջեյսոն Ուինթերսի հետ, սակայն դերասանուհին հերքել էր այդ տեղեկությունը: