Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային մարտի 23 հրավիրել են գլխավոր դատախազություն ցուցմունքներ տալու, որտեղ նա մնացել է երեք ժամ, եւ այդպես էլ չի մոտեցել լրագրողներին: Ավելին, Կուչմայի շքախումբը հեռացել է դատարանի հետեւի դռնից։ Այժմ դատական լսումներին մասնակցում է նախկինում թիկնազորի հրամանատար Կուչմայի անձնական նախկին թիկնապահ Նիկոլայ Մելնիչկոն։ Նա հայտարարել է, որ Կուչման լքել է գլխավոր դատախազության շենքը, զգուշանալով իր հետ առերեսումից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահը մեղադրվում է ՆԳՆ-ին հրամաններ տալու մեջ: Պատրվակը ձայնագրություններ են, որտեղ Կուչման անձամբ է խնդրում ՆԳ նախարար Յուրի Կրավչենկոյին «լուծել Գոնգաձեի հարցերը»:

Ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեն սպանվել էր, գլխատվել ու Կիեւին մերձակա անտառում թաղվել 2000 թվականին։

Նրա սպանության գործի քննությունը ավելի քան 10 տարի շարունակվում է։ Այս ընթացքում մի քանի առանցքային վկաներ մահացել են կասկածելի հանգամանքներում։ 2008 թվականին երկարատեւ ազատազրկման են դատապարտվել քրեական հետախուզության երեք աշխատակիցներ։