Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որդին կիթառ է նվագել Deep Purple բրիտանական լեգենդար ռոք խմբի երաժիշտների հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով երկրի ղեկավարի շրջապատի իր աղբյուրները:
Deep Purple-ը, որի համերգը Մոսկվայում կայանալու է մոտ օրերս, նախօրեին հյուրընկալվել է ՌԴ նախագահի մոտ: Մեդվեդեւն արդեն 33 տարի է Deep Purple-ի երկրպագուն է:
«Երբ լրագրողները հեռացել են, Մեդվեդեւին եւ երաժիշտներին է միացել Իլյա Մեդվեդեւը, ով ոչ միայն սիրում է երաժշտություն լսել, այլեւ նվագում է»,- ասել է աղբյուրը:
Նախագահը վստահեցրել է երաժիշտներին, որ Ռուսաստանում Deep Purple-ի հսկա ֆաների հսկա բանակ կա, որը ձեւավորվել է դեռ «երկաթե վարագույրի» ժամանակաշրջանում: Ի պատասխան, խմբի մենակատար Իեն Գիլանը կատակել է, որ երբ փոքր է եղել, իրեն թվացել է, թե «ոստիկաններն ու նախագահները դրանք հին մարդիկ են»:
Մեդվեդեւը ռոք խմբի երաժիշտներին հրավիրել է թեյ խմելու, ու թերեւս նկատելով երաժիշտներից մեկի հայացքը, խոստացել է, որ «երբ բոլորը (լրագրողները) հեռանան, այլ բան կբերեն»:
«Երբ ես սկսեցի Deep Purple լսել, իհարկե, մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր այսպես կնստեմ ձեզ հետ մեկ սեղանի շուրջ»,- խոստոնավել է Մեդվեդեւը:





























