Եթե Սահակաշվիլին խաղաղ բնակչության դեմ ջոկատներ հանի, Ֆրանսիան վրաց ժողովրդին առանց արձագանքի չի թողնի: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն:

Ֆրանսիայի ԱԳՆ-ում  եւ ՊՆ-ում իր ունեցած հանդիպումներից հետո Բուրջանաձեն հայտարարել է. «Փարիզը Վրաստանում ստեղծված իրավիճակը ադեկվատ է գնահատում»:

Հիշեցնենք, որ Նինո Բուրջանաձեն հանդիպումներ է անցկացնում Ֆրանսիայում: