Ամերիկացի քաղաքագետների եւ դիվանագետների հետ վրացի ընդդիմադիր ներկայացուցիչների հանդիպումները պարզապես ԱՄՆ-ի կողմից հերթական ստուգումներ են: Այս մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն՝ վրացական «Մեդիանյուզ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Քաղաքագետի խոսքով, ամերիկացիները ձգտում են ուսումնասիրել Վրաստանի ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին, քանի որ նրանց կարծիքով իշխանափոխությունից հետո, հնարավոր է, որ նրանցից մեկը դառնա առաջնորդ:





























