3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում` Թբիլիսիից 46 կմ հեռավորության վրա գտնվող Կախեթի շրջանում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը3:16-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տուլարի գյուղից մեկ կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը թույլ է եղել, այն զգացել են միայն ստորգետնյա ցնցումների գոտում, եւ վնասներ չի հասցրել:




























