Էկոնոմ դասի ուղեւորները քնել են ինքնաթիռի հատակին եւ զայրացրել համացանցի օգտատերերին: Հրապարակումները հայտնվել են @passengershaming-ի Ինստագրամում, հաղորդում է «Լենտա»-ն: 

Լուսանկարներում երևում է, որ տղամարդը քնել է 3 նստատեղի լայնքով, իսկ նրա ընկերուհին հարմարվել է նստարանների տակ:

Համացանցի օգտատերերը քննադատել են աղջկան՝ հիգենա չպահպանելու համար:

«Չէ՞ որ մարդիկ հատակի վրա իրենց ոտքերն են դնում կամ կեղտոտ տակդիրները: Դա դեռ քիչ չէ, նա առանց տաբատի է»,- գրել է օգտատերերից մեկը: «Մի անգամ ես տեսել եմ՝ ինչպես է տղամարդը կարիքները հոգում հատակի վրա, այնպես որ, դա զզվելի է»,- գրել է մեկ այլ օգտատեր: