Մինչդեռ Եվրոպայում անոմալ շոգ եղանակ է տիրում, Ֆրանսիայում հրդեհներ են մոլեգնում, համացանցում հայտնվել են Գրենլանդիայի սառույցների հալման շոկային լուսանկարները, հաղորդում է Foxnews-ը:

Կադրերում երեւում է՝ ինչպես է Սահարայից եկող շոգն ազդել երկրի կլիմայի վրա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մետեորոլոգիական գործակալությունը խորին անհանգստություն է հայտնել՝ կապված Գրենլադիայում շոգ եղանակի հետ, ինչը հանգեցնում է ջերմաստիճանի զգալի բարձրացմանն ու սառույցների հալմանը:

Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպության մամուլի քարտուղար քլեր Նուլլիսը հայտնել է, որ Գրենլանդիայում սառույցների հալման մակարդակը բարձր էր դեռեւս շոգ եղանակի հասնելուց առաջ: Սովորաբար Գրենլանդիայում սառույցները սկսում են հալչել ամռանը, սակայն այս տարի դա սկսվել է մայիսին:

Նուլլիսի խոսքով՝ Գրենլանդիան արդեն 160 մլրդ տոննա սառցե ծածկույթ է կորցրել միայն հուլիսին: