Սաուդյան Արաբիան փոփոխություններ է կատարել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտերկրում ճանապարհորդելու համար, ինչպես նաև դառնալ անչափահասի խնամակալ, հայտնում է «Օկազ» թերթը:

Օրենքի նոր ձեւակերպման համաձայն՝ այժմ կինը, հասնելով 21 տարեկանի, կկարողանա ինքնուրույն, առանց խնամակալի պարտադիր համաձայնության, ինչպես նախկինում,  անձնագիր ստանալ:

Երբեմնի ամենապահպանողական թագավորության հանրային ոլորտում կտրուկ մեղմացումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2015-ին իշխանության եկավ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և 2017-ին իր 31-ամյա որդուն ՝ Մուհամմադ բեն Սալմանին նշանակեց գահաժառանգ: Անցյալ տարվա փետրվարին սաուդցի կանայք ինքնուրույն մեքենա վարելու իրավունք ստացան:

Բեն Սալմանը դառնալով գահաժառանգ՝ թագավորության արմատական վերափոխման Vision 2030 հավակնոտ ռազմավարական ծրագիր ընդունեց:

Անցյալ տարի 40 տարվա մեջ  առաջին անգամ երկրում կինոթատրոններ են բացվել,  սպասվում է, որ շուտով Սաուդյան Արաբիան սեփական թատրոնը կունենա: Փոխվում է նաեւ կանանց սոցիալական կարգավիճակը: Մեքենա վարելուց բացի նրանց թույլատրել են  մասնակցել սպորտային միջոցառումներին եւ ծառայել բանակում: