Չինաստանի Խայնան մարզում Hello Kitty մուլտիպլիկացիոն հերոսի թեմատիկ այգի կհայտնվի, հաղորդում է Xinhua-ն:
Ծրագիրը կթողարկվի 2024 թվականին:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Sanrio (Shanghai) International Trade ընկերությունը, որն ունի տվյալ բրենդի իրավունքները, եւ չինական Funde Holding Group ընկերությունը:
Բացի թեմատիկ այգուց ծրագրում են ստեղծել մի շարք օբյեկտներ՝ հյուրանոցներ եւ առեւտրային հարթակներ:
Ակնկալվում է, որ այգու պաշտոնական բացումից հետո ամեն տարի այգի կայցելի մոտ 2 մլն մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 2025թ. Խայնանը տուրիզմի միջազգային կենտրոնի վերածել:





























