Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարոյում ճոպանուղի կառուցել: Տեղաբնակները դեմ են այդ գաղափարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սակայն կառավարությունը չի բացահայտում ծրագրի մանրամասները՝ չհայտնելով հնարավոր ռիսկերի մասին:

Իշխանությունները կարծում են, որ ճոպանուղին կօգնի մեծացնել զբոսաշրջիկների հոսքն ու պայմաններ կստեղծի բարձունքում հարմարավետ ճանապարհորդոթյան համար:

Ամեն տարի Կիլիմանջարո է բարձրանում մոտ 50 հազար մարդ՝ տանզանական գանձարան բերելով տասնյակ միլիոնավոր դոլարներ: Այժմ ստուգվում են ճոպանուղու ծրագրի հնարավոր սոցիալական եւ էկոլոգիական հետեւանքները: