Հայտնի շամաններն ու աստղագուշակները հերթական կանխատեսումներն են արել 2011թ. համար, սակայն այդ կանխատեսումները դուրս են եկել այս տարվա շրջանակներից:

Աստղագուշակ Ալեքսեյ Կոլովը կարծում է, որ այն, ինչ մենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամ ենք համարում, միայն նախերգանքն է, իսկական ճգնաժամն առջեւում է:

Պավել Գլոբան վստահ է, որ զինված հակամարտությունները կհասնեն Բալկաններ, ահաբեկիչները ռումբ կտեղադրեն Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը: Ըստ Գլոբայի` այս տարին համարժեք է 1939թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարվան: Ըստ Գլոբայի, Երրորդ համաշխարհայինն սկսվելու է 2014թ. մարտին` Օլիպիադայի ժամանակ կամ մի քանի օր անց: Նա վստահ է, որ աֆրիկյան հեղափոխությունները աստիճանաբար կհասնեն Ռուսաստանին եւ առաջիկա տարիներին խռովությունները կընդգրկեն նաեւ Միջին Ասիան:

Լարիսա Վայսն էլ հավատացրել է, որ շուտով իշխանությունը Ռուսաստանում կանցնի կնոջ ձեռք: Բայց դա Սվետլանա Մեդվեդեւան չէ, այլ մարզուհի եւ մանկավարժ: Աստղագուշակը, սակայն, չի հստակեցրել, թե ում նկատի ունի, արդյո՞ք Ալինա Կաբաեւային: