Ռուսաստանի մի գյուղացի դիմել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս թույլատրի իրեն` պաշտոնապես ամուսնանալ կովի հետ: Օրինապաշտ զոոֆիլը պարզաբանել է, թե իր հարազատ գյուղում մի պարկեշտ հարսնացու չի մնացել:
Հեռավոր սիբիրյան գյուղացի բնակիչ Բորիս Գաբովն իր խնդրանքը հայտնել է ինտերնետ-խորհրդաժողովում, որտեղ ռուսաստանցիները կարող էին հարցեր հղել կառավարության ղեկավարին:
«Բոլոր աղջիկները հեռացել են քաղաք, եւ այժմ ես չեմ կարողանում կին գտնել, որի հետ կարող եմ ապրել, բայց գիտեմ, թե ինչպես լուծել այդ խնդիրը... Ես շատ եմ սիրում կենդանիներին եւ ուզում եմ իմանալ, թե երբ է Ռուսաստանում օրենք ընդունվելու, որը թույլ կտա ամուսնանալ ընտանի կենդանիների հետ»,- ասել է նա:




























