Գյուղատնտես Հրաչ Բերբերյանը չի տեսնում մեկին, որը կկարողանար արդյունավետ կառավարել գյուղատնտեսության ոլորտը:

«Մարդիկ, չունենալով հմտություններ, ցանկանում են ոլորտը կառավարել, բայց ոլորտից չեն հասկանում, թող մի քիչ կրթվեն, հետո կտեսնենք ընդունակություն ունեն, թե ոչ: Ոլորտում վերջին լավ մասնագետը փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էր, որը բուսաբուծության մասնագետ է» ,-  NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով նաեւ շատ սխալ էր ջրային ոլորտը միացնել էներգետիկ ոլորտին, ինչն իր բացասական հետեւանքները տալիս է: