Բրիտանական HSBC բանկի գլխավոր տնօրեն Ջոն  Ֆլինթը հրաժարական է տվել: Այս մասին ընկերությունը հաղորդել է երկուշաբթի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«HSBC Holdings- ը հայտարարում է, որ Ջոն  Ֆլինթն այսօր թողնում է (ընկերությունների) խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը տնօրենների խորհրդի հետ փոխադարձ համաձայնությամբ: (Նոր ղեկավարի) որոնման ժամանակահատվածում  տնօրենների խորհուրդը Նոել Քուինին խնդրել է ստանձնել խմբի ժամանակավոր գլխավոր տնօրենի պաշտոնը այնքան ժամանակ, մինչեւ որ կնշանակվի հաջորդ տնօրենը», - ասվում է Հոնկոնգյան ֆոնդային բորսայի կայքում տեղադրված ընկերության հայտարարության մեջ:

Նոել Քուինինը Global Commercial Banking բաժնի ղեկավարն է, նա այս պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից, իսկ HSBC-ում ընդհանուր առմամբ աշխատում է 32 տարի: