Էլիզաբեթ Թեյլորին հուղարկավորել են Լոս-Անջելեսի Forest Lawn Memorial Park գերեզմանատան Մեծ դամբարանում` Ուոլթ Դիսնեյի, Քլարկ Գեյբլի եւ Մայքլ Ջեքսոնի կողքին:

Հուղարկավորությունը պետք է սկսվեր ժամը 2-ին սակայն սկսվել է 15 րոպե ուշացումով: Նման հանձնարարություն էր տվել դերասանուհին իր կտակում: «Նա ցանկացել էր ուշանալ անգամ սեփական թաղումից»,- ասել է դերասանուհու ներկայացուցիչը:

Կյանքից հեռացել է Էլիզաբեթ Թեյլորը

Թեյլորի դագաղը ծածկված է եղել ծաղիկներով: Արարողությանը մասնակցել են միայն դերասանուհու ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները:

Թեյլորի թաղման օրը Բրոդվեյում թատրոնները հանգցրել են բոլոր լույսերը:

Էլիզաբեթ Թեյլորը մահացել էր մարտի 23-ին, Լոս-Անջելեսի կլինիկաներից մեկում, սրտի սուր անբավարարության պատճառով: Նա 79 տարեկան էր: