Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով աճել են 1,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,46 դոլարի, փոխանցում է RT-ն:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,31 դոլարի: