Ryanair ավիաընկերության ուղեւորուհի 55-ամյա Սյուզան Ռամսբին Բրիստոլից Սեւիլյա է մեկնել իր 22-ամյա դստեր՝ Իզաբելայի անձնագրով, գրում է Independent-ը:

Նշվում է, որ կինը վերցրել է իր դստեր անձնագիրը սխալմամբ՝ այն շփոթելով իր անձնագրի հետ: Հուլիսի 27-ին կինն առանց խոչընդոտի անցել է Բրիստոլի օդանավակայանում անձնագրային ստուգումը: Անհամապատասխանություն չեն հայտնաբերել նաեւ Սեւիլյայի օդանավակայանում:

Շփոթմունքը հայտնաբերել է միայն հյուրանոցի աշխատակիցը, որտեղ Ռամսբին համար է ամրագրել: Կնոջն անհարմար վիճակից փրկել է ամուսինը՝ պարզապես նստելով ինքնաթիռ եւ կնոջը հասցնելով նրա անձնագիրը: