Ճապոնիայում այսօր` մարտի 25-ին 6,2 մագնիտուտով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնական Միյագի պրեֆեկտուրայից դեպի արեւելք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «NHK»հեռուստաալիքը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 20:36-ին։ Ցնցումները եղել են ծովի մակերեւույթից 40 կմ խորության տակ։
Ցունամիի վտանգ չի հայտարարվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ մարտի11-ին Ճապոնիայում գրանցված հզոր երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը հասել է 9,7 հազարի, եւս 16,5 հազարը համարվում են անհետ կորած։ Ճապոնիայում մարտի 24-ին հերթական 6,1 մագնիտուտով հզոր երկրաշարժն էր գրանցվել: Այն տեղի էր ունեցել Իվատե պրեֆեկտուրայից դեպի արեւմուտք, Ցնցումների խորությունը 20 կմ է եղել։





























