Հայաստանի ազգային սեյսմիկ ծառայությունը Հարավային Կովկասյան տարածաշրջանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում:
4,5 մագնիտուդով երկրաշարժի գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:52-ին ԼՂՀ Հադրութ քաղաքից 30 կմ դեպի հարավ-արեւելք` Իրանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժը կազմել է 6 բալ:
4 բալ ուժով այն զգացվել է Հադրութում եւ Մարտունիում, իսկ 3 բալ` Ստեփանակերտում:





























