Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած #հանձնառություններից եւս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է #արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչեւ 120 ՄՎտ հզորությամբ #արեւային կայանների կառուցման համար։

Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է #ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://www.ebrd.com/work-with-us/procurement/pn-79664.html»։

https://www.facebook.com/tigran.avinyan/?__tn__=kC-R&eid=ARCc01_q2P-iNXvg2EIr4skJFTYRg2AgPawvz4dhQSJfanqQ9a_9avab4dsK7bP2umPlPQhufHSZBY4O&hc_ref=ARSsZGjhdXXGIbcKKGH9YvyQCMuzLQLOlSmei44oQG4loXgT3aTwSZcCrm6ulmmUUBE&fref=nf&__xts__[0]=68.ARBmIU5Sx-G_EB8JU8VElF60dvBnlU8LbnSZWlgs7ykriUt9LEZxzr2c_bGRGXZy1GP1JFb4kwgRPkHB9lqs-ncPC1wwbLPLdhNNILSoHczyREUbtVd8qWiQ28xPyX_aBVBgCF8lEui9OREOWzl29fPedbB16vj0I3arR3oRxV4IjkATdHsL9RQHy3kgHWjuqDCYyK-Tz0G5QoME_6pPMnIWE5tRxgElC2GWR_1J4AHLwHQHs9Ch1DYs8EpJWkdd50k1Chv4UaVIHThIQo5gKsUNJPFXWepdOji-rjuA89RkZ5a_OBOVh7UInTnK4c3cPWgelyUwnFmetHhsf0JFQ0W8dWmaCjaaHv8xTxQYPaoTCTutc0o-uoxyBYE